



Վետիվեր
Escentric Molecules սեփական բրենդի հիմնադիր Գեզա Շոենը հասարակությանն է ներկայացրել օծանելիքային առավելագույնս հռչակավոր դարձած բաղադրամաս վետիվերին նվիրված՝ Molecule 03 և Escentric 03 հերթական օծանելիքային զույգը:
Escentric Molecules-ի Escentric 03-ն իրենից ներկայացնում է վետիվերի մեկնաբանման առավել բարդ, բազմանիստ և միաժամանակ առավել սովորական դարձած տարբերակը, որը բացահայտում է նրա մուգ, խիտ, փոքր ինչ էկզոտիկ փայտային բնավորությունը: Օծանելիքը բացվում է կոճապղպեղի թարմ տոներով, կանաչ պղպեղով ու մեքսիկական լայմով: Կոմպոզիցիայի սիրտը կազմված է մանուշակենու արմատի, եգիպտական հասմիկի ու թեյի եզրագծված երանգներից: