ՕՆԼԱՅՆ ԱՊԱՌԻԿ
ՕՆԼԱՅՆ ԱՊԱՌԻԿԻ հարցման համակարգը հաճախորդին հնարավորություն է տալիս օրվա ցանկացած պահի, ինքնուրույն, առանց որևէ բանկ կամ վաճառասրահ այցելելու, օնլայն տարբերակով հարցում կատարել բանկին ապառիկի տրմադրման՝ ըստ ընտրված ապրանքատեսականու։ Անհրաժեշտ է միայն համապատասխան էջում մուտքագրել անձնագրային տվյալները, համաձայնել հարցման պայմաններին և հաշված վայրկյանների ընթացքում կտեսնեք հարցման պատասխանը։
Այս պահին Lifestyle Perfume-ը համագործակցում է ոչ միայն Evocabank-ի հետ, այլ նաև VTB Bank Armenia-ի, որոնց վարկավորման պայմանները և դիմելու կարգը ներկայացված են ստորև՝

Օնլայն ապառիկ։ Դիմելու կարգին ծանոթացեք այստեղ։
- 0% կանխավճար,
- 21,5 % տարեկան տոկոսադրույք
- 0 % ամսական միջնորդավճար
- Ապառիկի 50․000 - 3․000․000 դրամի վարկավորում,
- 21-63 տարիքային սահմանափակում,
- 2 տարի մարման ժամկետ։

Ապառիկը տեղում: Համեցեք Մաշտոցի 40 հասցեում գտնվող մեր խանութ սրահ, տեղում կձևակերպվի ապառիկը։
- 0% կանխավճար,
- 0% անվանական տոկոսադրույք,
- 1.01% ամսական միջնորդավճար, որը հաշվարկվում է սկզբնական մայր գումարի վրա,
- Ապառիկի 30․000 - 1.500․000 դրամի վարկավորում,
- 21-65 տարիքային սահմանափակում,
- 3-48 ամիս մարման ժամկետ։
Ինչպես դիմել ՕՆԼԱՅՆ ԱՊԱՌԻԿԻ համար․
- Ձեր նախընտրած ապրանքը/ները ավելացնում եք զամբյուղում՝ սեղմելով գնել



- Անցնում եք զամբյուղ այնուհետև սեղմում պատվերի ձևակերպում

- Հետո շարունակել

- Լրացնել նշված դաշտերը սեղմել Online ապառիկ Evocabank, այնուհետև պատվերի ձևակերպում

- Հաջորդ էջին անհրաժեշտ է համաձայնել բանկի պայմաններին,
- Էլ․հասցեին ստացված հաստատման հղման վրա սեղմել և հեռախոսահամարին SMS-ով ստացված քառանիշ կոդը լրացնել անհրաժեշտ դաշտում,
- Լրացնել անձնագրային տվյալները, ներբեռնել անձագրի նկարը, նշել վճարման ցանկալի օրը և անցնել մյուս էջ,
- Վերջնական ստուգելով բոլոր տվյալները դիմել ապառիկի համար,
- Պատասխանը կտեսնեք հաշված վայրկյանների ընթացքում։
- Մեր աշխատակիցները աշխատանքային ժամերի կապ կհաստատեն Ձեր հետ:
- Հարցերի դեպքում զանգահարել 055 402069 հեռախոսահամարով
Հաճելի գնումներ