044 500-700
Ежедневно с 11:00 до 21:00

Խանութի մասին

Lifestyle Perfume ընկերությունը հիմնադրվել է 2016թ.-ին: Գործող խանութը բացվել է 2020 թվականին Մաշտոցի 40 հասցեում ,որն անփոխարինելի է դարձել շատերի համար։

2024 թվականի փետրվարի դրությամբ Lifestyle Perfume-ը սոցիալական ցանցերում առաջատար դիրք է զբաղեցնում հայկական բոլոր օծանելիքի խանութների շարքում։

Lifestyle Perfume-ը միակ օծանելիքի խանութն է Հայաստանում, որն ունի իր սեփական հավելվածը, իսկ կայքը ամենաամբողջականն ու բազմաֆունկցիոնալն է։ Նաև միակ խանութն է Հայաստանում, որտեղ կարելի է գնել բույրեր ռասպիվ տարբերակով: Հասանելի բույրերի ցանկը կարող եք գտնել մեր կայքում՝ համապատասխան բաժնում:

Lifestyle Perfume-ը ներկայացնում է բացառապես օրիգինալ տեսականի, որը տարբերվում է իր բազմազանությամբ։ Մենք ունենք օծանելիքների մեծ տեսականի աշխարհի ամենահայտնի բրենդներից, այդ թվում՝ բրենդներ, որոնք հասանելի են միայն մեր խանութ-սրահում:

Lifestyle Perfume-ում դուք կգտնեք մեծ քանակությամբ բույրեր աշխարհի ամենահայտնի բրենդներից ամենահարմար գներով։

Lifestyle Bijou-ի զարդերը համապատասխանում են նորաձևության վերջին միտումներին և առանձնանում են նրբաճաշակությամբ և գերազանց որակով ( հիմնականում այդ զարդերը պատրաստված չժանգոտվող պողպատից, որոնց ավելի ու ավելի են նախընտրում զարդեր և ժամացույցներ արտադրող հայտնի ապրանքանիշերը):

Մեր կայքում պարբերաբար իրականացվող ակցիաները ձեր գնումներն էլ ավելի շահավետ կդարձնեն:

LIFESTYLEPERFUME.AM - Արտահայտվեք առանց բառերի...

Պատվիրելու համար ձեզանից կպահանջվեն հաշված րոպեներ, բավական է ձևակերպել պատվերը, որոշել, թե որ ապրանքներն եք ցանկանում գնել և ուղարկել ձեր հարցումը: Դրանից հետո մեր օնլայն խանութի մենեջերը կապ կհաստատի Ձեզ հետ՝ համաձայնեցնելու առաքման ժամանակը և հասցեն: Ձեր գնումը կառաքվի Ձեզ հարմար ցանկացած հասցեով առաքչի միջոցով,ով նաև կհաշվարկի պատվերը։ Եթե ​​դուք չեք կարողանում կողմնորոշվել ընտրության հարցում կամ  ունեք տեսականու կամ պատվիրման ընթացակարգի հետ կապված հարցեր, կապ հաստատեք  մեր աշխատակիցների հետ ցանկացած ձևով, որը ձեզ հարմար է, նրանք միշտ ուրախ կլինեն ձեզ խորհուրդներ տալ: Մեր աշխատանքի մեջ մենք հավատարիմ ենք սպասարկման ամենաբարձր չափանիշներին: Մեր առցանց խանութն անում է ամեն ինչ, որպեսզի դուք իրական հաճույք ստանաք մեզանից կատարած յուրաքանչյուր գնումից:
Lifestyleperfume.am կայքում ներկայացված բոլոր ապրանքները առկա են։ Ապրանքները կարող եք պատվիրել երկու եղանակով.

Առցանց
Հեռախոսով


Առցանց պատվերների կատարում

Առցանց պատվեր կարող են ձևակերպել ինչպես գրանցված, այնպես էլ չգրանցված օգտատերերը : Ապրանքի էջում ընտրեք ցանկալի քանակությունը և սեղմեք «Գնել» կոճակը: Ապրանքը կավելացվի զամբյուղի մեջ: Դուք կարող եք անսահմանափակ քանակությամբ ցանկալի ապրանքներ ավելացնել ձեր զամբյուղում: Ձեր զամբյուղի ապրանքների քանակը ցուցադրվում է ձեր զամբյուղի պատկերակի կողքին:

Ապրանքներն ընտրելուց հետո կարող եք պատվիրել ,անցնելով ձեր զամբյուղի էջ,սեղմելով զամբյուղի պատկերակի վրա: Դուք կարող եք փոխել զամբյուղի ապրանքների քանակը, հեռացնել կամ ավելացնել նորերը և անցնել պատվերի ձևակերպմանը: Պարզապես լրացրեք բոլոր անհրաժեշտ դաշտերը, ընտրեք վճարման եղանակը և սեղմեք «Ձևակերպել պատվեր» կոճակը:

Պատվերների կատարում հեռախոսով

Մենք ընդունում ենք պատվերներ նաև հեռախոսով։ Հեռախոսով պատվերներ կատարելու համար զանգահարեք +374 12 500-600, +374 44 500 700 հեռախոսահամարներով: Հեռախոսային աջակցության ծառայությունը գործում է ամեն օր ժամը 11.00-ից մինչև 21.00:

Ավելին առաքման մասին

Առաքումը սովորաբար տեղի է ունենում մի քանի ժամվա ընթացքում՝ կախված առաքման հասցեից։ Առաքման պայմանների մանրամասներին կարող եք ծանոթանալ «Առաքում և վճարում» էջում:

Հարցերի դեպքում գրեք առցանց չաթին կամ կապ հաստատեք  վերը նշված համարով։

Մենք ուրախ կլինենք պատասխանել ձեր հարցերին:

Մաղթում ենք ձեզ հաճելի գնումներ: