Ձեր օծանելիքները օրիգինա՞լ են
Այո, մենք ներկայացնում ենք բացառապես օրիգինալ արտադրանք՝ ձեռք բերված վստահելի մատակարարներից և պաշտոնական գործընկերներից։
Ինչպե՞ս համոզվել օրիգինալ լինելու մեջ
Դուք կարող եք ստուգել փաթեթավորումը, շտրիխ կոդը և սերիական համարը։
Առաքման պահին կարող եք նաև բացել ապրանքը և համոզվել դրա իսկության մեջ՝ միայն դրանից հետո վճարելով պատվերը։
Ինչպե՞ս ընտրել ճիշտ բույր
Մեր խորհրդատուները կօգնեն ընտրել բույր՝ հիմնվելով Ձեր նախասիրությունների, ոճի, սեզոնի և առիթի վրա։
Կարող եք նաև օգտվել TRY ME տարբերակից՝ փորձելով բույրը փոքր ծավալով մինչև ամբողջական տարբերակը ձեռք բերելը։
Ի՞նչ է TRY ME տարբերակը
TRY ME-ը հնարավորություն է փորձել բույրը փոքր ծավալով՝ նախքան ամբողջական տարբերակը գնելը։
Սա լավագույն տարբերակն է՝ Ձեր բույրը գտնելու համար՝ առանց ռիսկի։
Ի՞նչ տարբերություն կա Eau de Parfum և Eau de Toilette միջև
Տարբերությունը հիմնականում պայմանավորված է բույրի խտությամբ և կառուցվածքով։
Eau de Parfum-ը սովորաբար ունի ավելի ընդգծված միջին և հիմքային նոտաներ, իսկ Eau de Toilette-ը՝ ավելի թեթև և բաց բնույթ։
Սակայն բույրի կայունությունն ու ուժգնությունը կախված են նաև կոնկրետ կոմպոզիցիայից, բրենդից և մաշկի առանձնահատկություններից, ուստի տարբերությունը միշտ չէ, որ միանշանակ է։
Քանի՞ ժամ է պահպանվում բույրը
Բույրի պահպանման տևողությունը կախված է բույրի տեսակից, բաղադրությունից և Ձեր մաշկից։
Միջինում այն կարող է պահպանվել մի քանի ժամից մինչև ամբողջ օր։
Ինչպիսի՞ բույր ընտրել որպես նվեր
Եթե վստահ չեք ընտրության մեջ, խորհուրդ ենք տալիս ընտրել ունիվերսալ կամ նիշ բույրեր, կամ օգտվել TRY ME տարբերակից։
Մեր թիմը կարող է նաև օգնել ընտրել նվեր՝ ըստ մարդու ոճի և նախասիրությունների։
Որքա՞ն ժամանակ է տևում առաքումը
Երևանում՝ նույն օրը կամ 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Մարզերում՝ 1–5 աշխատանքային օր «ՀայՓոստ»-ի միջոցով։
Որքա՞ն է առաքման արժեքը
Երևանում՝ 10,000 դրամից բարձր պատվերների դեպքում՝ անվճար։
Մինչև 10,000 դրամ՝ 500 դրամ։
Մարզեր՝ սկսած 500 դրամից։
Կարո՞ղ եմ վերադարձնել ապրանքը
Վերադարձը հնարավոր է միայն չօգտագործված ապրանքների դեպքում։
Բացված օծանելիքները չեն ենթակա վերադարձի հիգիենիկ պատճառներով։
Ունե՞ք բոնուսային համակարգ
Այո, յուրաքանչյուր գնումից Դուք կուտակում եք բոնուսներ, որոնք կարող եք օգտագործել հաջորդ գնումների ժամանակ։
Որտե՞ղ են գտնվում Ձեր խանութները
Մեր խանութները գտնվում են Երևանում՝
Մեսրոպ Մաշտոցի պողոտա 40 և Սայաթ-Նովա պողոտա 8 հասցեներում։
Ինչպե՞ս կապվել Ձեզ հետ
info@lifestyleperfume.am
+374 44 500 700