LIFESTYLE PERFUME
044 500-700
Ежедневно с 11:00 до 21:00

Գաղտնիության քաղաքականություն

 

Երբ Դուք այցելում եք Կայք, մենք կարող ենք հավաքագրել որոշակի ոչ անձնական տեղեկատվություն, օրինակ՝ Ձեր Համացանցային հաղորդակարգը (IP), օպերացիոն համակարգը, բրաուզերի տեսակը և Ինտերնետ ծառայության մատակարարը: Այս տեսակի տեղեկատվությունը չի բացահայտում Ձեր անձը: Երբ Դուք գրանցվում եք կայքում, մենք նույնպես կարող ենք գրանցել այնպիսի անձնական տեղեկություններ, ինչպիսին են Ձեր անունը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, Ձեր բնակության երկիրը և փոստային ինդեքսը («Գրանցման տեղեկատվություն»): Դուք նույնպես կարող եք մեզ տրամադրել Ձեր հեռախոսի կամ ֆաքսի համարները, սեռը, տարիքը և աշխատավայրը, եթե ցանկանում եք գրանցվել Lifestyperfume -ում: Մենք նույնպես կարող ենք գրանցել մեր օգտագործողների կողմից տրամադրած լրացուցիչ տեղեկատվություն, օրինակ՝  նոր կամ ջնջված փոստինգներ, նոր կամ ջնջված մեկնաբանություններ, հիմնաբառերով որոնումներ, scam հաշվետվություններ և նոր կոնտակտներ վաճառողների մասին: Մենք գնումների համար օգտագործում ենք երրորդ կողմ հանդիսացող քրեդիտ քարտային վճարում իրականացնող կազմակերպություն և այլ՝ երրորդ կողմ հանդիսացող կազմակերպություններ կայքի թրաֆիկը, որը կարող է որոշ դեպքերում, պահպանել Ձեր մասին տեղեկատվությունը : Օգտագործելով այս Կայքը կամ Ծառայությունները՝ Դուք համաձայնում եք Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվության հավաքման, կուտակման և օգտագործման հետ մեր կողմից տրամադրված ցանկացած Ծառայությունների կողմից, ինչպես նաև համաձայում եք, որ մենք կարող ենք հավաքել Ձեր կողմից Lifestyperfume -ին նախկինում տրամադրած տեղեկությունների բոլոր հնարավոր փոփոխությունները և թարմացումները: Եթե դուք օգտագործում եք Կայքը Հայաստանի Հանրապետության տարածքում, Դուք համաձայն եք և տալիս եք Ձեր թուլատվությունը՝ հավաքագրել և օգտագործել Ձեր Lifestyperfume -ում  մուտքագրած տվյալները Հայաստանի Հանրապետության “Անձնական Ինֆորմացիայի Մասին” օրենքի դրույթների համաձայն:

 

Այս Կայքում մեր կողմից հավաքվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում է Գաղտնիության Կանոնները: Կայքն ու Ծառայություններն օգտագործելով՝ Դուք համաձայնում եք մեր կողմից Գաղտնիության Կանոններին համապատասխան, Ձեր տեղեկատվության նկատմամբ ձեռնարկված բոլոր քայլերին: Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ Ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է:

Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:

Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.

  • էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը , անձնագրի տվյալները (եթե տրամադրվել է)
  • Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես Arca և PayPal վճարային համակարգերի միջոցով:
  • Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն
  • Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան
  • Մեզ հետ կատարված նամակագրությունը (ներառյալ չաթը և էլեկտրոնային նամակները):

Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.

  • Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում
  • Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում
  • Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` պրոմո առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը)

Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Եթե Դուք տվել եք Lifestyleperfume.am-ի Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին, ապա Դուք եք պատասխանատու Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում այն կարող եք վերականգնել կայքի օգնությամբ` սեղմելով «Մուտք» կոճակի հարևանությամբ գտնվող «Մոռացել եք գաղտնաբառը» հրամանը: