«Ամեն հանճարեղը՝ պարզ է», այս կանոնն անթերի կերպով հաստատում են Comme Des Garcons-ի օծանելիքները, որոնք գերել են «նյութական հոտերի» շատ երկրպագուների: Բրենդն ունի զուտ եվրոպական անվանում, չնայած նրան, որ հանդիսանում է յուրահատկորեն տաղանդաշատ ճապոնացի Ռեյ Կավակուբի զավակը:
Հենց նա՝ Ռեյ Կավակուբն էր, որը կարողացավ իրագործել օծանելիքագործության ոլորտում մինչ այդ կարծեցյալ անհնարինը՝ հաղորդելով տաք ավազի, թարմ բովված սուրճի, լվացված սպիտակեղենի հոտերը՝ դրանով իսկ թողարկելով կատարյալ բույրեր և կատարելության բույրեր: Comme Des Garcons-ի բույրերը դրանք կնոջ և տղամարդու էության, բնականության և բնության բույրեր են: Բույրեր, որոնք ապշեցնում են երևակայությունը և խաղում կենդանական կրքով:
Նույնիսկ շշիկների ձևը դրանց մոտ հարթ է, բնական՝ ինչպես մարդկային մարմնի և ծովային քարի ձևը, որոնք մարմնավորում են իրեն՝ բնությանը… Օծանելիքներից յուրաքանչյուրը բնահատուկ է, ավանգարդային, ֆուտուրիստական, դրդող դեպի ապագայի մասին մտքերը և թույլ չտվող ընկղմվել գորշ առօրեականության հնամոլության մեջ: Comme Des Garcons-ի օծանելիքների հետ դուք հնարավորություն եք ունենում հպվելու հավերժությանը, որն իրականում անչափելի է:
Весь парфюм