DONNA KARAN-ի ոճաբանական լուծումներում համադրված են կնոջ բոլոր էություններն ու նրա բոլոր դերերը: Ոճաբանն ինքն է սիրում կրկնել, որ ստեղծագործելու ընթացքում նա արտահայտում է այն, ինչը նա մարմնավորում է այդ պահին՝ կին, մայր, բիզնես լեդի, ոճաբան, նկարիչ՝ ինչպես և մեզանից յուրաքանչյուրը, այդ թվում նաև այն, որ սեփական նշանակությունը նա շոշափում է հատկապես աշխատանքի ընթացքում, երբ նա զգում է, որ ինքը՝ կին է:
Հենց այսպիսին է եղել սկզբում և այսպիսին է մնացել այսօր՝ DONNA KARAN նորաձևության տան ուղերձը: Բրենդի գերնպատակն է կանացիության, էլեգանտության, պարզության ընդգծումն ու գեղեցկության և գործնականության միավորումը՝ միևնույն ժամանակ գլուխգործոց ստեղծելու ձգտումը: Այս լեգենդար բրենդի բույրերը կօգնեն ձեզ ցույց տալ աշխարհին սեփական ԵՍ-ն ու բացահայտել ձեր ներքնաշխարհը: Բրենդի բույրերն արտացոլում են կանացի ուժն ու փոխանցում ինքնավստահություն՝ հավատալու սեփական ուժերին ու հնարավորություններին: Նրանք մոտիվացնում են:
DONNA KARAN-ի օծանելիք հագած կինը բազմանիստ է, ստեղծագործ, հաջողակ և հավասարակշռված: Նրա ժամանակը բավականեցնում է հոգսերով ու մեդիտացիայով, վազքով, ընտանիքով, ընկերներով, իրենով զբաղվելու ու առավոտյան քնով ընկնելու համար
Весь парфюм