044 500-700
Ежедневно с 11:00 до 21:00

GIANFRANCO FERRE

GIANFRANCO FERRE

Ջանֆրակո Ֆերրե՝ ոճի մարմնացում, շքեղության ստեղծիչ: Հարմոնիայի և կատարելության սիմբիոզ, ահա բրենդի արտադրանքի ստեղծման գլխավոր սկզբունքը: Նրան ներհատուկ չեն լակոնիկությունն ու զսպվածությունը, նրանում միահյուսված են հավերժ արժեքներն ու անսպասելի տարօրինակությունները, ինչպես նաև ահռելի տաղանդը, որն ընդունակ է այս ամենից ստեղծել գլուխգործոց:

Այսպիսի հատկանիշներով օժտված են նաև մաեստրոյի օծանելիքները, այն մաեստրոյի, որն ունակ է շշիկներում լցնել զգացականություն, էքսպրեսիա, նրբագեղություն ու շարմ՝ այս ամենը նոսրացնելով շիկով ու փայլով: Այսպիսի որակներ ներհատուկ են ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց օծանելիքային գծերին, բայց տղամարդկանց համար ստեղծված բույրերը խաղում են նաև ուժեղ ու մի փոքր տտիպոտ երանգներով:

GIANFRANCO FERRE-ով բուրող անհատը երբևիցե չի կարող իրեն զգալ «ոչ իր ափսեյում», նա օժտված է ինքնավստահությամբ, որը մոգական կերպով տարածվում է շրջապատի վրա: Սա այն է, ինչ կարելի է և պետք է դու թույլ տաս քեզ:

Весь парфюм