044 500-700
Ежедневно с 11:00 до 21:00

HOUSE OF SILLAGE

HOUSE OF SILLAGE

Նիկոլ Մազերը հիմնելով HOUSE OF SILLAGE-ը կարողացավ շրջանցել բոլոր օրենքները, որոնք տիրում էին օծանելիքագործության ոլորտում և կարելի է ասել՝ ամբողջ աշխարհում, քանի որ որպես հիմք օգտագործելով հինն ու դասականը՝ նա կարողացավ ստեղծել ինչ որ բացարձակ նոր բան: Նրա առջև խնդիր էր դրված ստեղծել նորարարական ուղղություն բույրային ինդուստրիայի ոլորտում: Նա ցանկանում էր նոր շունչ պարգևել իրական հնագույն բաղադրատոմսերին:

Ասել, որ նրա մոտ դա ստացվեց՝ նշանակում է չասել ոչինչ: Այս նախաձեռնության հաջողությունը կարող է ծառայել որպես համազգային սիրով նվաճման գլխապտույտ թռիչքի

օրինակ: Մազերը երբեք օծանելիքին չի վերաբերվել որպես առօրյա գործածության իրի կամ աքսեսուարի: Նրա համար բույրն արվեստի ստեղծագործություն է, մոգության մասնիկ, կախարդանք, հեքիաթ: Մի՞թե նման մտքերով ստեղծվածը կարող է լինել ուղղակի իր: Երբեք: Ողջ այս հեքիաթը, այդ ամբողջ հիացմունքը զգացվում է նրա յուրաքանչյուր բույրում: Դրանք ցանկանում ես բացել ու ուսումնասիրել, կարդալ որպես հետաքրքիր գիրք, մատուցել որպես անգնահատելի պարգև և ամբողջ ժամանակ կրել ամենուրեք: HOUSE OF SILLAGE-ը դա ինչ որ թեթև, բայց շատ կարևոր քայլ է կախարդանքին ընդառաջ, որովհետև այն գոյություն ունի, պարզապես անհրաժեշտ է ցանկություն ունենալ դա տեսնելու

Весь парфюм