LIFESTYLE PERFUME
044 500-700
Ежедневно с 11:00 до 21:00

JIL SANDER

JIL SANDER

Բրենդի հիմնադիր JIL SANDER-ը սկսել է իր ստեղծագործական կարիերան որպես լրագրող: Նա գրել է հոդվածներ նորաձևության աշխարհի մասին՝ զգալով անհավանական ձգողություն այդ թեմայի հանդեպ: Համոզվելով, որ իր փորձերի պտուղները միանգամայն վատը չեն, այս տաղանդաշատ կինը բացեց իր սեփական խանութը՝ դրանով իսկ սկիզբ դնելով JIL SANDER բրենդի պատմությանը:

Հարազատ Գերմանիայում JIL SANDER-ն արագորեն դարձավ ճանաչելի ու հարգված ապրանքանիշ և նրա համբավը սկսեց արագընթաց կերպով աճել ու տարածվել ողջ Եվրոպայով: Սեփական տաղանդներն էլ ավելի բացահայտելու մտադրությունից ելնելով՝ Ջիլը 70-ական թվականներին ներկայացրեց սեփական բույրը:

Նրա առաջին օծանելիքի միայնակ մնալը երկար չտևեց և շուտով նրա կողքին հայտնվեց երկրորդը, բայց ոչ ամենևին վերջինը: Սանդերի բոլոր բույրային ստեղծագործությունները բացարձակորեն տարբերվում են մեկը մյուսից, սակայն նրանց միավորում է այն, որ դրանցից յուրաքանչյուրում զգացվում է մեծ քաղաքի ռիթմը, նրա բնակչուհիների ոճը:

Весь парфюм