044 500-700
Ежедневно с 11:00 до 21:00

JOOP!

JOOP!

JOOP-ը հանդիսանում է ընտանեկան ձեռնարկություն և իրական օրինակ՝ թե ինչպես է պետք վարել ընտանեկան բիզնեսը: Յուպերի գերմանական ընտանիքը հաստատ գիտեր թե ինչ է անում, երբ որոշեց թողարկել սեփական առևտրային ապրանքանիշը, որի ներքո իր գնորդներին առաջարկում էր արտասովոր հագուստ և աքսեսուարներ: Ոչ շատ բրենդների մասին կարելի է ասել, որ նրանց հաջողությունը կայծակնային էր ու գլխապտույտ, սակայն JOOP-ի դեպքում դա հենց այդպես էլ եղավ: Հաջողությունն ու երկրպագուների սերը ոգեշնչեցին Յուպերի ընտանիքին ընդլայնելու արտադրանքի տեսականին և թողարկել բույրերի շարք:

Եթե փորձենք բնութագրել JOOP-ի բույրերն, ապա դրանց ներհատուկ է տղամարդկայնությունը, որը միահյուսված է կյանքի ու ընտանիքի հանդեպ սիրով: Սա գործարար տղամարդու ընտրություն է, որին խորթ չեն կյանքի մանր ու մեծ ուրախությունները: JOOP-ի հոտերը տրամադրություն բարձրացնող են ու կայուն պահպանվում են ողջ օրվա ընթացքում:

JOOP-ի կանացի բույրերի առաքելությունը յուրաքանչյուր կնոջ զգացականությունն ու սեքսուալությունը համահնչյուն կերպով թեթևության ու նրբության, ինչպես նաև ուժեղ բնավորության հետ միահյուսվածության ընդգծելն է: Արդյո՞ք յուրաքանչյուր կին չի ցանկանա ստեղծել ու կրել նման կերպար, իհարկե՝ այո

Весь парфюм