044 500-700
Ежедневно с 11:00 до 21:00

KARL LAGERFELD

KARL LAGERFELD

KARL LAGERFELD բառակապակցությունն արդեն վաղուց չի դիտարկվում որպես ոճաբանի անուն և ազգանուն, հիմա այն դիտարկվում է որպես աշխարհի ամենահաջողված ու համբավաշատ բրենդներից մեկը:

Լեհերֆելդի սեփական գծերի հիմնումը հաշվարկվում է դեռևս այն ժամանակներից, երբ նա դեռ աշխատում էր որպես Chanel-ի գեղարվեստական տնօրեն և հենց այդ համագործակցության սկզբի ժամանակահատվածից՝ նորաձևության այդ տունն ապրում է իր լավագույն ժամանակները:

Լեհերֆելդի սկանդալային ու իրարամերժ անձն իր վրա միշտ պահել է լրագրողների, երկրպագուների ու պապարացցիների ուշադրությունը, բայց կուտուրիյեն միշտ

նախընտրությունը տվել է իր արտադրանքով հասարակությանը զարմացնելու գործընթացին: Իսկ դա եղել է ոչ միայն լյուքս կարգի ու գլամուրային հագուստեղենը, այլ նաև անհնարին ու համարձակ օծանելիքեղենը: KARL LAGERFELD՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար արտադրվող, այդ թվում նաև ունիվերսալ ունիսեքս բույրերն աշխարհում լավ հայտնի են ու սիրված: Դրանց բոլորին, ինչպես նաև դրանցից ամեն մեկին անհատականորեն կարելի է շնորհել մեկ որակավորում դա՝ համարձակությունն է: Ոչ մի սահմանափակում, ոչ մի շաբլոնայնություն, ոչ մի վախ՝ միայն գեղեցկություն, շիկ ու գայթակղություն՝ այն էլ զուտ անհրաժեշտ քանակությամբ, ահա KARL LAGERFELD բույրերի բնութագիրը: Սրանք իրական հաջողության բանաձևեր են՝ դա հասկանում է KARL LAGERFELD-ը, դա հասկանում են աշխարհով մեկ սփռված նրա միլիոնավոր երկրպագուները:

Весь парфюм