044 500-700
Ежедневно с 11:00 до 21:00

L`ARTISAN PARFUMEUR

L`ARTISAN PARFUMEUR

Համաշխարհային ճանաչում ունեցող և օծանելիքային աշխարհում խորը համբավ վայելող L`ARTISAN PARFUMEUR բրենդն իր գոյության համար պարտական է տաղանդաշատ և բոլոր առումներով անհավանական՝ Ժան Լապորտին, որը հիմնեց այդ կազմակերպությունը 1976 թվականին: Ամեն ինչ սկսվեց ընդամենը մեկ բույրի թողարկումից, որը սակայն ստացվեց չափազանց հաջողված: Այնքան մեծ էր

տեղ անգամ չէր մնում այն առումով, որ L`ARTISAN PARFUMEUR-ը կշարունակի իր արտադրանքի թողարկումը:

Ժան Լապորտը շատ բծախնդրորեն էր մոտենում բաղադրատոմսերի կազմմանն ու բաղադրիչների ընտրությանը: Նա պահանջում էր միայն բարձրակարգ որակ և մեկ բաղադրիչի հատկությունների ուսումնասիրման վրա կարող էր ծախսել ամիսներ: Բայց հետաքրքրականն այն էր, որ ի վերջո դրա արդյունքն այնքան տպավորիչ էր լինում, որ նրա հետազոտման իսկության ու նրա որոշման ճշտության հանդեպ բոլոր կասկածները փարատվում էին ու ոչնչանում: Նրա աշխատանքները միշտ տարբերվել են իրենց բարձր վարպետությամբ, նրբաճաշակ ոճով ու նրբագեղությամբ:

Եթե փորձել բնութագրել L`ARTISAN PARFUMEUR-ի արտադրանքը մեկ բառով, ապա երևի թե դա կլիներ «նրբագեղությունը» և դա ներհատուկ կլիներ ինչպես իր բույրերին, այնպես էլ՝ դրանց շշիկներին ու փաթեթավորումներին: Նրա բույրերից որոշները թողարկվում են սահմանափակ քանակությամբ, որոշները գտնելն ու գնելը լինում է շատ բարդ, բայց դա միշտ լինում է արդարացված ու դառնում է կյանքում մշտապես հիշվող գնում:

Весь парфюм