044 500-700
Ежедневно с 11:00 до 21:00

MIU MIU

MIU MIU

Ամենալեգենդար նորաձևության տներից մեկը համարվող Prada-ն ներկայացրել է իր՝ Miu Miu անվանակոչված երիտասարդական գիծը: Բրենդի պատմությունը սկսվում է 1993 թվականին և այն նվիրված է Prada-ի հանրահայտ հիմնադիր Միուչչե Պրադայի թոռնուհուն: Ինչ՞ու հենց Miu Miu: Որովհետև հենց այսպես են Միուչչեին կոչել մանուկ ժամանակ բոլոր հարազատներն ու ընկերները:

Միուչչեն եղավ լեգենդար բրենդի արժանի հետնորդն ու ավանդույթների պահապանը, բայց հենց պատմականորեն դասավորված, կայացած, կարծրացած ու ամբողջ աշխարհով սփռված միլիոնավոր երկրպագուների կողմից սիրված այս նույն ավանդույթները թույլ չէին տալիս զարգացում փնտրել նրա ստեղծագործ ու կրեատիվ բնույթին, բացի այդ՝ Prada-ի կայացված գոյի փոփոխությունները դժվար թե դուր գային որևէ մեկին, կամ լինեին ինչ որ մեկի սրտով: Հենց այդ պատճառով էր, որ սեփական մտահաղացումների, բազմազան փորձարարությունների իրականացման ու սեփական հայեցակարգի կյանքի կոչման համար ստեղծվեց Miu Miu բրենդը:

Տվյալ բրենդի բույրերը հասցեագրված են երիտասարդությանը և առանձնանում են Prada-ի բույրերից իրենց գունեղությամբ ու ավանգարդային հնչեղությամբ, ինչպես նաև վաճառքի դեմոկրատական գներով: Համարձակություն, հաստատակամություն, երիտասարդություն, զվարճանք ու ահռելի կենսասիրություն՝ այս ամենը մարմնավորված է Miu Miu-ի օծանելիքային ստեղծագործություններում, որոնց հասցեատերն իր բնույթն ու բնավորության տարբեր նիստերը բացելուց չվախեցող երիտասարդ աղջիկն է:

Весь парфюм