Սպառողն իրավունք ունի փոխարինել կամ վերադարձնել ապրանքը, եթե առաքված ապրանքը չի համապատասխանում կայքի նկարագրությանը կամ ունի արտադրական կամ գործարանային թերություններ՝ գնի վերահաշվարկին համապատասխան։
Փոխանակումը/վերադարձը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են արտաքին տեսքը, սպառողական հատկությունները, կնիքները, ապրանքի պիտակները և առկա է գնման փաստը հավաստող առաքման թերթիկ։
Բոլոր դեպքերում սպառողը պարտավոր է ապրանքը ստուգել առաքման վայրում առաքումն իրականացնող անձի ներկայությամբ։
Եթե գնորդն ընդունում է ապրանքը, և հետագայում գնված ապրանքի հետ կապված խնդիր է առաջանում, ապա lifestyleperfume.am-ը պատասխանատվություն չի կրում։
Դրամական միջոցների վերադարձի համար անհրաժեշտ է նամակ ուղարկել info@lifestyleperfume.am հասցեին կամ զանգահարել +374 12 500 600, +374 44 500 700 հեռախոսահամարներով։