Absolute Aphrodisiac-ը հուզումնալից, գաղտագողի և գրեթե մոգական հնչեղությամբ օժտված յուրահատուկ մուսկուսային բույր է՝ արտադրված Initio Parfums Prives ֆրանսիական էլիտար օծանելիքային բրենդի կողմից, որը համալրելով իր «Absolutes» օծանելիքային հավաքածուն՝ ներկայացրեց «բացարձակ աֆրոդիզիակ» հասկացության միանգամայն այլ՝ Aphrodisiac անվանմամբ նոր մեկնաբանությունը: Սա քնքշագույն, քաղցրերանգ վանիլի, կաղնու մամռի թավշյա անուշաբույր անտառային հոտի ու ջերմ և հուզիչ մուսկուսի՝ երեք բուրումնավետ նոտաների խառնուրդից կազմված՝ ամաչկոտություն չճանաչող, մերժումից չվախեցող բույր է: Initio Parfums Prives Absolute Aphrodisiac-ը զուտ բույր չէ, սա գայթակղության հզոր տարերք է, որին դիմակայելն ուղղակիորեն անհնար է:
Կարծիքներ դեռ չկան
Կիսվեք ձեր կարծիքով, որպեսզի օգնեք մյուս գնորդներին կատարել իրենց ընտրությունը:
Մեզ վստահում են 2015 թվականից
Ավելի քան 4000+ ապրանքներ հանրահայտ բրենդներից
10,000+ հինգ աստղանի կարծիքներ
Առաքվել է ավելի քան 50,000+ պատվեր