Initio Parfums Prives Divine Attraction-ը յուրահատուկ, հուզիչ և ձգողական, ներքին մոգականությամբ լի՝ կաշվային ունիսեքս բույր է:
Օծանելիքի անվանումը թարգմանաբար նշանակում է «Աստվածային ձգողականություն»: Անհավանական լակոնիկ կոմպոզիցիա է, որում առկա է տղամարդկանց բույրային աշխարհից փոխառնված ընդամենը երկու նոտա՝ հրաշալիորեն մշակված, անիմալիստիկ, ջղայնացնող, նուրբ ու թանկարժեք՝ կաշին և խոնավահողային, թեթև բուրումնավետ, հենց նոր հողից հանված արմատների հոտը հիշեցնող՝ վետիվերը: Սակայն, այս երկու ակորդը բավականին տարողունակ են ու բազմանիստ, հնչեղության անհնարինի հասնող էլեգանտությամբ, վեհանձնությամբ ու անբացատրելի ձգողականությամբ: Նրանք երերում են միմյանց ներդաշնակելով, համալրելով ու զարդարելով:
Կարծիքներ դեռ չկան
Կիսվեք ձեր կարծիքով, որպեսզի օգնեք մյուս գնորդներին կատարել իրենց ընտրությունը:
Մեզ վստահում են 2015 թվականից
Ավելի քան 4000+ ապրանքներ հանրահայտ բրենդներից
10,000+ հինգ աստղանի կարծիքներ
Առաքվել է ավելի քան 50,000+ պատվեր