Initio Parfums Prives Magnetic Blend 8՝ սրբազան իմաստի խորքայնությամբ հագեցած արևելյան ունիսեքս օծանելիք:
Խոսելով մագնիսական դաշտերի մասին, բրենդն ի նկատի է ունեցել մարդկային ձգողականությունը: Ստեղծելով այս հավաքածուն, դրա հեղինակներն իրենցից վանել են այն պարզ միտքը, որ բույրերն ի զորու են ազդել մարդու զգացականության և վարքի վրա: Գիտնականների հետ համագործակցության ճանապարհով նրանց հաջողվեց ստեղծել ֆերոմոնային էֆեկտ այնպիսի բիոքիմիական նյութերով, որոնք պատասխանատու են մարդու սեքսուալ ցանկությունների համար: Հավաքածուն բաղկացած է երեք բույրերից, որոնք միախառնվելով մարմնի բնական հոտին՝ ստեղծում են մարդու ձգողականությունն ուժեղացնելու ու ընդգծելու ընդունակ քիմիական կապ: Տվյալ օծանելիքը բուրում է մուսկուսով ու խնկով: Մուսկուսն ու խունկն իրենց մեջ պահում են մեր ներսում թաքնված կրակը՝ լույսի ուժը: Համարվում է, որ այրվող խեժից առաջացած ծուխը ցույց է տալիս դեպի երկինք տանող ճանապարհը: Մուսկուսն իր անտեսանելի ձեռքով մոտենում է դեպի զմայլք: Բույրն ունակ է ներշնչել սեփական ուժերին վստահելու աննկարագրելի զգացողություն, որի առկայությամբ չկա որևէ բան, որը կարող է հետ պահել ձեզ ձեր իսկ ցանկություններից:
Կարծիքներ դեռ չկան
Կիսվեք ձեր կարծիքով, որպեսզի օգնեք մյուս գնորդներին կատարել իրենց ընտրությունը:
Մեզ վստահում են 2015 թվականից
Ավելի քան 4000+ ապրանքներ հանրահայտ բրենդներից
10,000+ հինգ աստղանի կարծիքներ
Առաքվել է ավելի քան 50,000+ պատվեր