


Iso E Super
Molecule 01-ի բույրը 100 տոկոսով բաղկացած է Iso E Super սինթետիկ մոլեկուլից, որը հայտնի է իր քաղցրափայտային հնչեղությամբ: Կազմված բացառապես մեկ բաղադրիչից՝ Molecule 01-ը բացվում է փափուկ փայտային երանգներով, որոնք մեկ՝ մարում են, մեկ էլ՝ նորից դառնում արտահայտիչ, հնչելով ավելի ու ավելի ուժգին: Սա սանդալի ու մայրու ողջ շքեղությունը ցուցադրող՝ անկրկնելի և չափազանց սեքսուալ բույր է: Molecule 01-ը շողացող է ու փայլուն, որին համարժեք որևէ բույր դուք դեռևս չեք հանդիպել: