Initio Parfums Prives Mystic Experience-ը խիտ, գաղտագողի և գրավչական՝ արևելյան ունիսեքս օծանելիք է, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «Մոգական փորձ»: Օծանելիքային կոմպոզիցիան հիմնված է Արաբական թերակղզու ժողովրդի մոգական հավատքների վրա, ըստ որոնց՝ սուրճի թավշակծվային բույրի, քաղցր պարուրող վանիլի և ջերմ հուզական մուսկուսի համադրությունը ձևավորում են հզոր սեքսուալ ցանկություն, որն ընդունակ է գրավել հակառակ սեռին: Բույրը նման է մթագնած լույսի ներքո հնչող ռիթմիկ երաժշտության: Մուսկուսի և սուրճի համադրությունը ստեղծում են խորը տրանսի զգացողություն, վանիլը գուրգուրում ու փաղաքշում է՝ ազատելով մարմնական ցանկությունները: Բույրն ուժեղացնում է ձգողականությունը՝ այն հասցնելով մինչև խենթ ուրախության ու դրան համարժեք խենթ ցանկության միջև՝ նուրբ, գրեթե մոգական տատանումների սահմանագծին:
Կարծիքներ դեռ չկան
Կիսվեք ձեր կարծիքով, որպեսզի օգնեք մյուս գնորդներին կատարել իրենց ընտրությունը:
Մեզ վստահում են 2015 թվականից
Ավելի քան 4000+ ապրանքներ հանրահայտ բրենդներից
10,000+ հինգ աստղանի կարծիքներ
Առաքվել է ավելի քան 50,000+ պատվեր