Ասում են, որ ինչ որ մի հրաշալի բան ստեղծած մարդն այլևս ի զորու չէ կանգ առնել: Դժվար է դատել ճիշտ է դա, թե՝ ոչ իրականում, սակայն Դենիել Փայլասերի դեպքում ամեն ինչ եղել է հենց այդպես: Մինչ իր առաջին օծանելիքը ստեղծելը նա վայելում էր տաղանդավոր և հարգարժան ոսկերչի փառք՝ որին գիտեր աշխարհը:
Մի գեղեցիկ պահի Դենիելը ձեռք բերեց աշխարհում ամենամեծ չափերի հասնող՝ 88 կարատանոց ադամանդը և դրա պատվին սեփական կազմակերպությանը տեվեց KORLOFF PARIS անվանումն ու այն վերածեց բրենդի թալիսմանի: Դրանից անմիջապես հետո նորաձևության աշխարհը ցնցվեց նրա հրաշալի օծանելիքի շնորհանդեսից: Գոյություն ունի լեգենդ, համաձայն որի յուրաքանչյուրին ով կհպվի այդ հսկա ադամանդին՝ սպասվում է
անսահման հաջողություն ու անփոփոխ հաջողակություն: Փայլասերը որոշեց ընձեռել նման հնարավորություն իր բույրերի տեր դարձած ամեն մեկին:
KORLOFF PARIS օծանելիքային արտադրանքի մեջ զգացվում է շարմ, զսպվածություն և սեքսուալության թեթև նոտաիկ: Որպես բաղադրիչներ օգտագործվում են բացառապես բնական և ընտրյալ նյութեր, իսկ բաղադրատոմսերի ստեղծման ուղղությամբ աշխատում են աշխարհի ամենաանվանի օծանելիքագործները: Առանց ուշադրության չի կարող մնալ նաև շշիկների ստեղծման դիզայնը, սրանցից ամեն մեկի առաքելությունը բույրի հետ եկած էմոցիաների և տրամադրության արտացոլումն է: Այսպիսով՝ սրտով, հոտառությամբ և աչքերով՝ այնքան հեշտ է ընտրել ինչ որ բան սեփական անձի համար:
Весь парфюм