Сerruti 1881-ը թարմ քաղված ծաղիկների նրբաճաշակ հրապուրիչ փունջ է: Այն կարելի է որակել որպես օդային, նուրբ և քնքուշ բույր: Օծանելիքը ստեղծվել է մեծ վարպետի կողմից՝ իր նոր հայտնագործության՝ կտավատի եթերային յուղի հիման վրա, որը բնական հիմքով կտորեղենի արտադրությամբ զբաղվող իր ընտանիքի կողմից ավանդաբար կիրառվող նյութ է: 1881 կանացի բույրի բովանդակությունը բացվում է բերգամոտի, միմոզայի, մանուշակի, ֆրեզիայի, վարդի, հովտաշուշանի նոտաներով: Սիրը ներկայացված է նարնջենու ծառի ծաղիկներով, գինձով, խորդենիով, երիցուկով, հասմիկով ու իրիսով: Сerruti 1881-ի եզրափակիչ ակորդներում հնչում են սանդալը, ամբրան, մուսկուսը: Նուրբ, քնքուշ, իր տիրուհու հչապուրչությունն ու նրբագեղությունն ընդգծող այս բույրը հրաշալիորեն համադրվում է օծանելիքի՝ տղամարդկանց տարբերակի հետ:
Կարծիքներ դեռ չկան
Կիսվեք ձեր կարծիքով, որպեսզի օգնեք մյուս գնորդներին կատարել իրենց ընտրությունը:
Մեզ վստահում են 2015 թվականից
Ավելի քան 4000+ ապրանքներ հանրահայտ բրենդներից
10,000+ հինգ աստղանի կարծիքներ
Առաքվել է ավելի քան 50,000+ պատվեր