Chanel-ի Chance բույրը ապրանքանիշի երկրպագուների համար դարձավ իրական անակնկալ: Այս անգամ բույրատունը նահանջեց իր խստաբարո դասական կանոններից ու թողարկեց անկանխատեսելի, առույգ և աշխույժ մի բույր: Սա բազմաշերտ ու բազմանիստ բույր է, երփներանգելով խաղում է մաշկի վրա՝ ինչպես թանկարժեք քարն արևի ճառագայթների ներքո: Հակինթը, սպիտակ մուսկուսը, վարդագույն պղպեղը, հասմիկը, վետիվերը, իրիսը, ամբրան ու պաչուլին միաձուլվում են կոմպոզիցիայում նրան հաղորդելով կրքոտություն ու զգացականություն: Սիրո և քնքշության թեման հնչում է ամենուրեք՝ սկսած շշիկից ու վառ վարդագույն փաթեթավորումից մինչև համակրելի հեռուստահոլովակ, որն իր առաջին իսկ կադրերից ասում է բոլոր սիրահարներին՝ «Սա քո Chanel Chance-ն է, բաց մի թողնիր այն»:
Կարծիքներ դեռ չկան
Կիսվեք ձեր կարծիքով, որպեսզի օգնեք մյուս գնորդներին կատարել իրենց ընտրությունը:
Մեզ վստահում են 2015 թվականից
Ավելի քան 4000+ ապրանքներ հանրահայտ բրենդներից
10,000+ հինգ աստղանի կարծիքներ
Առաքվել է ավելի քան 50,000+ պատվեր