Chanel-ի Coco Noir-ը դա Օրիորդ Շանելի՝ ոչ միայն սև գույնի, այլ նաև Վենեցիայի հանդեպ ունեցած սիրո տուրքն է: Ժամանակին այցելելով այս քաղաք ու սիրահարվելով նրա ճարտարապետությանն ու մթնոլորտին, Կոկոն տարվեց բյուզանդական մշակույթով՝ նրա դրվագները վարպետորեն ներառելով սեփական ոճում: Բույրը դրական առումով դասական է, համարձակ ու արբեցնող: Թուրինջի ու բերգամոտի թարմությունը, վարդի, հասմիկի ու նարգիզի անուշաբուրությունը կազմում են բազայի հավասարակշռված հոտավետ բույրը: Բրազիլական ու վենեսուելյան տոնկի ընդերը, ինդոնեզիական պաչուլին, նյուկալեդոնյան սանդալը, սպիտակ մուսկուսն ու բուրբոնյան վանիլն իրենց պարուրող ջերմությամբ, քաղցրությամբ ու սրությամբ երաշխավորում են, որ դուք չեք կարող անտարբեր մնալ այս բույրի հանդեպ:
Կարծիքներ դեռ չկան
Կիսվեք ձեր կարծիքով, որպեսզի օգնեք մյուս գնորդներին կատարել իրենց ընտրությունը:
Մեզ վստահում են 2015 թվականից
Ավելի քան 4000+ ապրանքներ հանրահայտ բրենդներից
10,000+ հինգ աստղանի կարծիքներ
Առաքվել է ավելի քան 50,000+ պատվեր