Gian Marco Venturi Femme-ն կանացի էլեգանտ ու ոճային արևելյան-ծաղկային բույր է՝ ներկայացված Gian Marco Venturi բրենդի կողմից:
Իրականում այս օծանելիքը բրենդի՝ կանացի ամառային հագուստի նոր գծի համար հանդիսանում է ինքնատիպ բույրային համալրում ու միաժամանակ հանդիսանում է վառ ընդգծված անհատականությամբ ու անթերի ոճով ժամանակակից կնոջ կերպարի ձևավորման ոլորտում նորաձևության տան որոշակի հայեցակարգի արտահայտչամիջոց: Բույրի կոմպոզիցիան պարզ է ու միաժամանակ գեղեցիկ և էլեգանտ: Վերին նոտաներում այն առաջարկում է նուրբ մրգային հոտ՝ մրգերի թեմայով մի տեսակ նուրբ, չարաճճի ու մի փոքր հանելուկային՝ պաստելային անուշաբուրության ճեպանկար: Հետո՝ մրգային նոտաներին փոխարինելու է գալիս ծաղկային ակորդը՝ նույնքան գեղեցիկ, քաղցրաբույր՝ ասես տաղանդավոր նկարչի մանրագծիկներով նկարված ինչ որ մի ծաղկի հավաքական կերպար: Կոմպոզիցիան եզրափակում է ջերմության ու հարմարավետության զգացողություն արթնացնող փափուկ ու հարմոնիկ փայտային ակորդը: Իսկ փոշային նոտաների նուրբ ամպիկը կոմպոզիցիային պարգևում է թեթև խորամանկ տրամադրություն:
Կարծիքներ դեռ չկան
Կիսվեք ձեր կարծիքով, որպեսզի օգնեք մյուս գնորդներին կատարել իրենց ընտրությունը:
Մեզ վստահում են 2015 թվականից
Ավելի քան 4000+ ապրանքներ հանրահայտ բրենդներից
10,000+ հինգ աստղանի կարծիքներ
Առաքվել է ավելի քան 50,000+ պատվեր