Al Haramain Perfumes L'Aventure Rose-ը թեթև և շատ գեղեցիկ ծաղկային-մրգային յունիսեքս օծանելիք է,որը թողարկվել է 2022 թվականին արաբական Al Haramain Perfumes օծանելիքի ապրանքանիշի կողմից:Ինչպես անունն է հուշում՝ անուշաբույր բաղադրությունը նվիրված է վարդերի բույրին։Գեղեցիկ և բազմաշերտ օծանելիք,որը կարծես հրավիրում է ձեզ զբոսնել արևելյան այգով,որը լցված է գեղեցիկ բուրավետ վարդի թփերով:
Օծանելիքը սկսում է բացահայտել վարդի ծաղկած բողբոջների նուրբ,քնքուշ մետաքսանման-համեմունքային բույրը: Ցիտրուսների թարմացնող նոտաները և կարմիր հատապտուղների տտիպ երանգները բացվող ակորդին հատուկ քնքշություն են հաղորդում:Աստիճանաբար վարդի բույրը թանձրանում և ուժգնանում է ՝սրտի ակորդում ձեռք բերելով թավշյա-համեմունքային խորը հնչողություն՝ փափուկ,գրեթե մրգային երանգներով։Բուրավետ հասմիկի արբեցնող թարմությունն ընդգծում է վարդի նուրբ գեղեցկությունը:Ծաղկային նոտաների վառ կրակը կամաց-կամաց մարում է Al Haramain Perfumes L'Aventure Rose կոմպոզիցիայի ջերմ ու հարմարավետ հիմքում,որը հյուսված է ամենանուրբ մուշկից և թեթևակի խեժ սաթի երանգներից:
Կարծիքներ դեռ չկան
Կիսվեք ձեր կարծիքով, որպեսզի օգնեք մյուս գնորդներին կատարել իրենց ընտրությունը:
Մեզ վստահում են 2015 թվականից
Ավելի քան 4000+ ապրանքներ հանրահայտ բրենդներից
10,000+ հինգ աստղանի կարծիքներ
Առաքվել է ավելի քան 50,000+ պատվեր