Chloe առևտրային տունը ներկայացնում է See by Chloe Si Belle բույրը:
Սա ժամանակակից, վառ, հուզիչ ու անզիջում ծաղկային կոմպոզիցիա է: Բույրի՝ 2014 թվականի հրատարակությունը ձեռք է բերել յուրահատուկ թեթևություն ու կանացիություն և հնարավոր է, որ դրա պատճառը հանդիսանա այն, որ ի տարբերություն տղամարդու կողմից ստեղծված օրիգինալ բույրի, այս կոմպոզիցիան դարձել է երկու կնոջ՝ Louise Turner և Nathalie Cetto օծանելիքագործների ոգեշնչման արդյունք: Բույրը ստացվել է այնչափ թեթև և անմիջական ու միևնույն ժամանակ համարձակ, որ պարզապես չի կարող չառաջացնել ժպիտ: Վարդագույն շշիկը, որում պարփակված է այս հրաշալի բույրը՝ ընդգծում է կոմպոզիցիայի ընդհանուր տրամադրությունը: Նարնջենու ծառի ծաղիկների տտիպոտ մեղրային բույրը մեկ ակորդով միահյուսվում է ձյունաճերմակ գարդենիայի արբեցնեղ հոտով: Կոմպոզիցիայի համար շքեղ երիզապատում է ծառայում սպիտակ մուսկուսի նուրբ, հուզիչ բույրը, որը թեթև է ու գրեթե կախարդական: Հենց սա է եզրափակում օծանելիքի հնչեղությունը՝ աստիճանաբար այն տարալուծելով տարածության մեջ:
Կարծիքներ դեռ չկան
Կիսվեք ձեր կարծիքով, որպեսզի օգնեք մյուս գնորդներին կատարել իրենց ընտրությունը:
Մեզ վստահում են 2015 թվականից
Ավելի քան 4000+ ապրանքներ հանրահայտ բրենդներից
10,000+ հինգ աստղանի կարծիքներ
Առաքվել է ավելի քան 50,000+ պատվեր