Teint de Neige-ի հաճելի, շողշողացող բույրը կարող է մեկ ակնթարթում փոխել ձեր կյանքը՝ լցնելով այն բերկրանքի վառ գույներով:
Teint de Neige-ի հոյակապ բույրը հրավիրում է ձեզ լավ հեքիաթի զարմանալի և կախարդական աշխարհ: Այն սպիտակ ամպի պես ճախրում է պարզ կապույտ երկնքում ու ստիպում մոռանալ բոլոր դժվարությունների ու անախորժությունների մասին: Բույրի թեթև և նուրբ, փափուկ և գայթակղիչ ծաղկային փունջը ձեզ տանում է երջանկության և ներդաշնակության աշխարհ: Չնայած այն հանգամանքին, որ օծանելիքի անունը նշանակում է «ձյան գույն», բույրը ոչ մի կերպ սառը չէ: Այն կարծես առավոտյան փայլող վարդի թերթիկների և արթնացող հասմիկի լավագույն փոշին լինի: Նիհար ու նուրբ, ինչպես Ձյունանուշի խուսափողական ուրվագիծ՝, սպիտակ զգեստով գեղեցիկ աղջկա, Teint de Neige-ը լի է հրաշքներով ու կախարդական կերպարանափոխություններով։
Կարծիքներ դեռ չկան
Կիսվեք ձեր կարծիքով, որպեսզի օգնեք մյուս գնորդներին կատարել իրենց ընտրությունը:
Մեզ վստահում են 2015 թվականից
Ավելի քան 4000+ ապրանքներ հանրահայտ բրենդներից
10,000+ հինգ աստղանի կարծիքներ
Առաքվել է ավելի քան 50,000+ պատվեր