044 500-700
Ежедневно с 11:00 до 21:00

Կայքի օգտագործման կանոններն ու պայմանները

Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները: Օգտագործելով տվյալ ինտերնետային կայքը, Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ կանոնների հետ: Եթե Դուք չեք համաձայնում սույն Օգտագործման Պայմաններին, ապա չեք կարող օգտագործել այս կայքը:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Տվյալ կայքը նախատեսված է միայն չափահասների համար: Դուք հաստատում եք, որ Դուք կա՛մ առնվազն 18 տարեկան եք, կամ էլ ունեք ծնողների, խնամակալների և հոգաբարձուների օրինական համաձայնությունը Կայքից օգտվելու համար: Դուք նաև հաստատում եք, որ ամբողջովին իրավունակ և գործունակ եք սույն Օգտագործման Պայմաններով սահմանված դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, երաշխավորություններն ու հավաստիացումներն ընդունելու համար և պարտավոր եք ընդունել այս Օգտագործման Պայմաններն ու առաջնորդվել դրանցով: 

Ընկերությունը Կայքում տրամադրում է օնլայն ռեսուրսներ, որոնք ներառում են ծառայությունների ցանկեր, դասակարգված հայտարարություններ, փոսթինգներ, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ, վճարումներ (այսուհետ՝ Ծառայություններ) Պայմաններին համապատասխան: Դուք հասկանում և համաձայնում եք, որ անձամբ եք պատասխանատու  այս Պայմաններն ուսումնասիրելու համար: Կայքից որևէ պատճառով դժգոհ լինելու դեպքում Դուք համաձայնում եք անհապաղ դադարեցնել lifestyleperfume-ի օգտագործումը, որի մասին համաձայնությունը Դուք տալիս եք Կայքում  գրանցվելու պահից :

Այս Պայմանները կարող են ցանկացած ժամանակ թարմացվել lifestyleperfume-ի կողմից՝ իր բացառիկ հայեցողությամբ: Ավելին, որևէ ծառայությունից օգտվելիս՝ Դուք համաձայնում եք ենթարկվել այդ ծառայությունների նկատմամբ կիրառելի հրապարակված ուղեցույցներին, որոնք կարող են պարբերաբար փոփոխվել: Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը կարգավորվում է օգտագործման պահին Կայքում տեղադրված կամ փոփոխված Ծառայություններում առկա Պայմաններով:

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Դուք ընդունում և համաձայնում եք, որ Կայքի վրա առկա բոլոր նյութերը, բացառությամբ օգտագործողի Քոնթենթի, որոնք Դուք լիցենզավորել եք սույն Պայմաններով, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստը, ծրագրերը, սկրիպտերը, գրաֆիկան, ֆոտոները, ձայները, երաժշտությունը, վիդեոները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նմաները («Նյութեր»), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները («Նշաններ») պատկանում են Lifestyleperfume -ին կամ լիցենզավորված են նրա կողմից և ենթակա են հեղինակային իրավունքների և մտավոր սեփականության իրավունքների՝ համաձայն ԱՄՆ և այլ երկրների օրենսդրության և միջազգային կոնվենցիաների:

Կայքի Նյութերը տրամադրվում են «ԻՆՉՊԵՍ ՈՐ Է» միայն Ձեր տեղեկացման և անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, լիցենազավորվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության: Lifestyleperfume-ը վերապահում է Կայքի և Նյութերի նկատմամբ բոլոր իրավունքները, որոնք բացահայտ կերպով չեն ընձեռվել այլ անձանց: Դուք համաձայնում եք չներգրավվել Նյութերի օգտագործմանը, պատճենահանմանը կամ բաշխմանը այլ կերպ, քան սույնով բացահայտորեն թույլատրված եղանակները, ներառյալ Կայքի միջոցով երրորդ անձանց Նյութերի օգտագործումը, պատճենահանումը կամ բաշխումը որևէ առևտրային նպատակով: Եթե Դուք անհատական օգտագործման նպատակով ներբեռնում եք Նյութերի պատճենը, Դուք պարտավոր եք պահպանել դրանում պարունակված բոլոր հեղինակային իրավունքները: Դուք համաձայնում եք չմոլորեցնել, չանջատել կամ այլ կերպ չմիջամտել Կայքի անվտանգությանը վերաբերող հնարավորություններին կամ այլ հնարավրություններին, որոնք կանխարգելում կամ խստացնում են հումքի պատճենահանումն ու օգտագործումը կամ սահմանափակումներ են դնում Կայքի և Նյութերի օգտագործման նկատմամբ: Ծառայությունները պաշտպանված են հեղինակային իրավունքով, այլ օրենքներով և միջազգային պայմանագրերով թույլատրելի առավելագույն չափով: Ծառայությունների վրա կամ դրանց միջոցով ցուցադրվող Նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով, որպես կոլեկտիվ ստեղծագործություն և կամ/կոմպիլյացիա, համաձայն հեղինակային օրենսդրության և միջազգային կոնվենցիաների: Կայքի, Նյութերի կամ կոլեկտիվ ստեղծագործության կամ կոմպիլիացիայի ցանկացած վերարտադրություն և փոփոխություն բացահայտորեն արգելված է: Կայքի և Նյութերի կամ դրանց որևէ մասի պատճենահանումն ու վերարտադրությունը որևէ այլ սերվերի վրա կամ տեղակայման վայրում հետագա վերարտադրման կամ վերաբաշխման նպատակով բացահայտորեն արգելված է: Դուք նաև համաձայնում եք Ծառայություններից չվերարտադրել, չկրկնօրինակել կամ չպատճենահանել  Քոնթենթ կամ Նյութեր և համաձայնում եք ենթարկվել կայքի վրա տեղադրված հեղինակային իրավունքի կամ այլ ծանուցումներին: Առանց վերոհիշյալի սահմանափակման՝ Դուք համաձայնում եք չվերարտադրել, չպատճենահանել, չկրկնօրինակել, վաճառել, վերավաճառել կամ շահագործել Ծառայությունների որևէ մաս որևէ առևտրային նպատակով:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Դուք ընդունում և համաձայնում եք, որ Lifestyperfume-ը կարող է ժամանակ առ ժամանակ հաստատել Ծառայություններից օգտվելու սահմանափակումներ, ներառյալ, ի թիվս այլոց՝ Քոնթենթը Ծառայությունների կողմից պահպանելու օրերի առավելագույն քանակ, հրապարակումների առավելագույն քանակ և չափ, էլ.փոստի հաղորդագրություններ կամ այլ Քոնթենթ, որոնք կարող են փոխանցվել կամ պահպանվել Ծառայություններում և Ձեր կողմից Ծառայություններին մուտք գործելու հաճախականությունը: Նման սահմանափակումները կարող են լինել Ձեր անդամության արտոնությունների կամ Lifestyperfume -ի կողմից հաստատված այլ պատճառների արդյունք: Դուք ընդունում և համաձայնում եք, որ Lifestyperfume -ը պարտականություն չունի և պատասխանատվություն չի կրում Ծառայություններում պահվող կամ դրանց միջոցով փոխանցվող որևէ Քոնթենթ ջնջելու կամ չպահպանելու համար: Դուք ընդունում և համաձայնում եք, որ Lifestyperfume -ն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել կամ դադարեցնել Ծառայությունները (կամ դրա որևէ մասը) առանց նախապես ծանուցելու և որ Lifestyperfume -ը Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև պատասխանատվություն չի կրի Ծառայությունների փոփոխությունների, կասեցման կամ դադարեցման համար: Դուք ընդունում և համաձայնում եք, որ Lifestyperfume -ն իր բացառիկ հայեցողությամբ իրավունք ունի (սակայն պարտավոր չէ) ջնջել կամ դադարեցնել Ձեր հաշիվը, արգելափակել Ձեր էլ.փոստի կամ IP հասցեն կամ այլ կերպ դադարեցնել Ծառայություններից (կամ դրանց մի մասից) օգտվելու Ձեր մուտքն անհապաղ և առանց ծանուցման, ինչպես նաև հանել և ազատվել ձեր Քոնթենթից որևէ պատճառով կամ առանց պատճառի, ներառյալ բայց չսահմանափակվելով այն դեպքերը, երբ Lifestyperfume -ը կարծում է, որ Դուք գործել եք Պայմանների ոգուն և տառին ոչ համապատասխան ձևով: Այնուհետև, Դուք համաձայնում եք, որ Lifestyperfume -ը Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև պատասխանատվություն չի կրի Ձեր մուտքը դեպի Ծառայություններ արգելափակելու համար: Այնուհետև, Դուք համաձայնում եք չփորձել օգտվել Ծառայություններից վերոհիշյալ դադարեցումից հետո:

Մենք չենք երաշխավորում շարունակական, չընդհատվող կամ ապահով մուտք դեպի մեր Ծառայություններ, և մեր Կայքի գործունեությունը կարող է խոչընդոտվել մեր հսկողությունից դուրս գտնվող մի շարք հանգամանքներով: Ձեր կամ այլոց կողմից թույլ տրված որևէ խախտմանը մեր չարձագանքելը չի զրկում մեզ հետագայում այդ և նման խախտումների դեպքում գործելու իրավունքից: Ձեր կամ lifestyleoerfume-ի միջև վեճի առաջացման դեպքում մեր նպատակը կլինի Ձեզ տրամադրել վեճը արագ լուծելու չեզոք և ոչ ծախսատար  միջոցներ: Համապատասխանաբար, Դուք և Lifestyperfume -ը համաձայնում եք, որ սույն Պայմաններից կամ մեր Ծառայություններից ծագող վեճերի ծագման դեպքում կողմերը գործադրում են բոլոր ջանքերը մինչդատական կարգով բանակցությունների միջոցով կարգավորել հարաբերությունները: Բանակցությունների ժամանակ կողմերի միջև համաձայնության չգալու դեպքում, սույն Օգտագործման պայմաններից ծագած վեճը ենթակա է կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: