Բեն Գորհեմը շվեդ ձեռնարկատեր է և Byredo նիշային պարֆյումերիայի բրենդի կրեատիվ տնօրենը։ Նա ծնվել է հնդիկ դերասանուհու և կանադացի նկարիչի ընտանիքում։ Ծնողների բաժանումից հետո մանկության տարիներն անցկացրել է Նյու Յորքում, Տորոնտոյում և Ստոկհոլմում։
Նա եղել է պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, սակայն պայմանագրի ավարտից հետո վերադարձել է Ստոկհոլմ և ընդունվել արվեստի քոլեջ։
Ժամանակակից արվեստի ցուցահանդեսներից մեկում, որտեղ ներկայացված էին նրա աշխատանքները, նա ծանոթացել է պարֆյումեր Pierre Wulff-ի հետ։ Վերջինս նշել է, որ բույրերով ավելի հեշտ է առաջացնել էմոցիաներ, քան նկարներով։ Այս միտքը մեծ ազդեցություն է ունեցել Գորհեմի վրա, և նա սկսել է ուսումնասիրել պարֆյումերիայի հիմունքները։