Կևինը մեծացել է ֆրանսիական մի գյուղում և միշտ տարված է եղել բույրերի աշխարհով։ Մանկության տարիներին նա խաղում էր՝ խառնելով օծանելիքները միմյանց հետ, ինչն էլ բնականաբար նրան բերեց պարֆյումերի ուղի։ Նրա համար բույրը էմոցիոնալ ազդակ է, որը թույլ է տալիս դառնալ այն մարդկանց կյանքի մի մասնիկը, ովքեր կրում են իր ստեղծագործությունները։ Կևինին միշտ հետաքրքրել է օծանելիքների կառուցվածքը, ինչի պատճառով նա բազմաթիվ հարցեր էր ուղղում պարֆյումերներին։ Հստակ իմանալով, որ սա իր ոլորտն է՝ նա սկսեց ինքնուրույն ուսումնասիրել հումքերը համացանցի միջոցով։
Մոնպելյեում ուսանելուց հետո նա աշխատանքի անցավ որպես պարֆյումեր-ստաժոր Bell F&F ընկերությունում (Լայպցիգ)՝ Սեբաստիան Ռոյտերի ղեկավարությամբ։ Այժմ Կևինն աշխատում է CPL Aromas-ի դուբայյան ստորաբաժանումում որպես պարֆյումեր և հանդիսանում է թիմի կարևոր անդամներից մեկը։
Խոսելով բույրի ստեղծման ուղու մասին՝ Կևինը նշել է. «Սկիզբը գործընթացի ամենահետաքրքիր մասն է. ես սովորաբար շատ գաղափարներ եմ ունենում և պետք է ընտրություն կատարեմ դրանց միջև։ Բայց ամենահաճելին սեփական բույրը խանութների ցուցափեղկերին տեսնելն է. դա թերևս լավագույն պարգևն է»։
Պարֆյումերիայից զատ, Կևինը հետաքրքրված է նկարչությամբ, բնությամբ, լողով և արշավներով, ինչը սնում է նրա ստեղծագործական պրոցեսը։ Նա հատկապես սիրում է աշխատել կաշվի, փայտի և սաթի (ամբրա) նոտաների հետ։