Alexandre J Iris Violet՝ կանացի, երիտասարդ ու նրբագեղ բույր: Մատուցելով տուրք ֆրանսիական թագավորական իշխանության խորհրդանիշ հանդիսացող իրիսի ծաղկին՝ Alexandre. J-ն ցանկանում է կրկին զարմացնել բոլորին վառ գույներով ու մոգական բույրով: Բույրը թողարկվել է 2015 թվականին՝ հատուկ գարնանային սեզոնի սկզբին: Ծաղկային բույրի այս կոմպոզիցիան մարմնավորող նրբագեղությունն ու քնքշությունը իրենց մեջ կրում են թագավորական այն պճնամոլությունը, որը վերածվում է արվեստի իրական գլուխգործոցի: Ավանդաբար՝ օծանելիքը պարփակված է ոսկեզօծ նախշազարդերով զարդարված նրբակերտ մանուշակագույն հագուստի մեջ: Alexandre J Iris Violet օծանելիքային կոմպոզիցիան բացվում է բերգամոտի, էկզոտիկ մրգերի ու խնձորի նոտաներով, սրտում հնչում են վարդի, հասմիկի ու իրիսի ակորդները, իսկ նրա շքեղ թիկնոցը կազմված է քաշմերանի մոտիվներից, վիրգինյան մայրուց, սպիտակ մուսկուսից, օլբանումից, պաչուլիից, բենզոինից ու վանիլից:
Կարծիքներ դեռ չկան
Կիսվեք ձեր կարծիքով, որպեսզի օգնեք մյուս գնորդներին կատարել իրենց ընտրությունը:
Մեզ վստահում են 2015 թվականից
Ավելի քան 4000+ ապրանքներ հանրահայտ բրենդներից
10,000+ հինգ աստղանի կարծիքներ
Առաքվել է ավելի քան 50,000+ պատվեր