LIFESTYLE PERFUME
044 500-700
Ежедневно с 11:00 до 21:00

ALEXANDRE J

ALEXANDRE J

Alexandre J բրենդը ստեղծվել է Նյու-Յորքում՝ երիտասարդ, սկանդալային, ռոմանտիկ, ժամանակակից ու հնագույն արվեստը գնահատող մի երիտասարդի կողմից, որն իր մոր հետ հաճախում էր տարբեր ֆեշն-միջոցառումներ և որոնցից մեկի ընթացքում նրան նկատեց Մոնիք Փիլարդ միջազգային մոդելային գործակալության նախագահն ու առաջարկեց հետաքրքիր գործ, որը հետագայում դարձավ երիտասարդի փայլուն կարիերայի հիմքը:

Ավելի ուշ Alexandre J-ն տեղափոխվեց Փարիզ, որտեղ ծավալեց ինքնուրույն գործունեություն՝ համագործակցելով այնպիսի աստղերի հետ ինչպիսիք են Նաոմի Քեմփբելլը, Քիմորա Լի Սիմմոնսը, Նադյա Աուերմանը, Քլաուդիա Մեյսոնը, Ջուլիա Սթեգները:

Տաղանդաշատ դիզայները մշակեց օծանելիքային գիծ, որը գրավեց ամբողջ աշխարհը: Էքսկլյուզիվ բույրերի սիրահարների համար նա ստեղծեց հրաշալի օծանելիքային նրբաճաշակություններ: Բրենդի՝ տղամարդկանց համար ստեղծված բույրերը թարմ էին ու հրապուրիչ և նախատեսված ինքնավստահ ու սեփական շարմին վստահող այրերի համար: Կանացի բույրերը՝ տպավորչ էին ու հարուստ, գերող իրենց ակորդների համադրությամբ և նախատեսված էին նուրբ ու ռոմանտիկ, միևնույն ժամանակ՝ շքեղ կանանց համար: Alexandre J-ի արարչագործություններից յուրաքանչյուրը կարող է համարվել արվեստի գլուխգործոց:

Весь парфюм

Black Muscs
ALEXANDRE J

Black Muscs

Eau de parfum

Գինը՝ 42 000 ֏

Rose Oud
ALEXANDRE J

Rose Oud

Eau de parfum

Գինը՝ 45 000 ֏