Alexandre J Mandarine Sultane-ը կենսախինդ, ջերմ, հարմարավետ, դյութիչ և բաց՝ աուրային ունիսեքս կոմպոզիցիա է:
Այն իր ոգեշնչումը քաղում է Ալհամբրի իսպանական այգիների գեղեցկությունից ու շքեղությունից, որտեղ մանդարինենու գեղանի ծառերն արևածագը դիմավորելով՝ այգին լցնում են փրփռուն ցիտրուսների նրբագեղ բույրով, իսկ թեթև զեփյուռն այդ կախարդական շլափայլությունը համալրում է թարմ կիտրոնի ու արևային բերգամոտի աննկատ երանգներով: Վայելելով առավոտյան սառնությունը՝ բուրումնավետ հասմիկը նվիրում է իր զգացական մեղեդին, որը լրացվում է նարնջենու ծաղկաերանգի, էլեգանտ ներոլի և հյութեղ թավշյա դեղձի նոտաներով: Կեսօրին, երբ արևի ճառագայթները երկրագնդի վրա առատորեն սփռում են իրենց վառ լույսը՝ այգում սկսվում է հոգեթովիչ սերուցքային սանդալով, անիմալիստիկ ու ջերմ մուսկուսով, հրապուրիչ բուրումնավետ զաֆրանով, քաշմիրի փայտանյութի թավշյա հյուսվածքներով, խեժոտ սաթով ու թունդ արբեցնող ռոմով հյուսված՝ շլացուցիչ, փափուկ և կայծակնային բույրերի արտացոլանքի ժամանակը: Alexandre J Mandarine Sultane-ի բույրի թանկարժեք հնչեղությունն ընդգծելու համար դիզայներները նրան պարփակել են արևելյան ոճով կատարված՝ ոսկերանգ դրվագներով դեկորացված փիրուզանեոնային երանգներով շքեղ տարայում:
Կարծիքներ դեռ չկան
Կիսվեք ձեր կարծիքով, որպեսզի օգնեք մյուս գնորդներին կատարել իրենց ընտրությունը:
Մեզ վստահում են 2015 թվականից
Ավելի քան 4000+ ապրանքներ հանրահայտ բրենդներից
10,000+ հինգ աստղանի կարծիքներ
Առաքվել է ավելի քան 50,000+ պատվեր